Աշխարհ

17.11.2019 11:45


Այսօր Ուսանողության միջազգային օրն է

Այսօր Ուսանողության միջազգային օրն է

Ուսանողության միջազգային օրը 1946թ. նոյեմբերի 17-ին Պրահայում հռչակել է Ուսանողների համաշխարհային կոնգրեսը:

Տոնը նշելու առիթը նկարագրվում է հետևյալ պատմական իրադարձություններով. 1939թ. հոկտեմբերի 28-ին ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում ուսանողները և դասախոսները դուրս են եկել փողոց՝ նշելու 1918թ. հոկտեմբերի 28–ին Չեխոսլովակիայի պետության կազմավորման տարեդարձը։ Խաղաղ ցույցը, սակայն, ցրել են, գնդակահարել բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալին։ Նրա հուղարկավորությունը վեր է ածվել բողոքի գործողության:

Նոյեմբերի 17-ին զավթիչները շրջապատել են ուսանողական հանրակացարանները, շուրջ 1200 ուսանողի ձերբակալել և Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար են ուղարկել: Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվել են մինչև պատերազմի ավարտը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը