Աշխարհ

17.11.2019 12:13


Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 2 տասնյակ չվերթներ են չեղարկվել ու հետաձգվել

Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 2 տասնյակ չվերթներ են չեղարկվել ու հետաձգվել

Մոսկվայի օդանավակայաններում նոյեմբերի 17-ի առավոտյան շուրջ 20 չվերթ է հետաձգվել և չեղարկվել։ Այդ մասին հայտնում է «Յանդեքս. Չվացուցակ» ծառայությունը, փոխանցում է Gazeta.ru-ն։

Այսպես, «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ժամանակով ժամը 08։25-ի դրությամբ հետաձգվել է 5, չեղարկվել՝ 2 չվերթ։

«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 8 չվերթ։

«Շերեմետևո» օդանավակաանում հետաձգվել է 5 չվերթ։

Իսկ «Ժուկովսկի» օդանավակայանից որևէ տեղեկություն չկա։ Չի նշվում նաև չվերթների հետաձգման ու չեղարկման պատճառը։

Աղբյուրը՝ shamshyan.com

Այս խորագրի վերջին նյութերը