Լրահոս

21.11.2019 14:55


Արարատի մարզում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. վերջինը հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում (տեսանյութ)

Արարատի մարզում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. վերջինը հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում (տեսանյութ)

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 01 QC 066 համարանիշի և BMW մակնիշի 34 PL 991 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Բախումից հետո Mercedes-ը հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում՝ վնասելով ճանապարհը կարգավորող ցուցանակը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել են գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վաղը պետք է տեղի ունենար հիվանդանոց տեղափոխված վիրավոր աղջկա հարսանիքը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը