Լրահոս

21.11.2019 16:40


Լոռու մարզում Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը

Լոռու մարզում Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը

Այսօր՝ Նոյեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին Mercedes մակնիշի 86 PM 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել հարակից ձորակը:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը