Լրահոս

12.01.2011 10:20


«Wikileaks»–ի հիմնադրին կարող են մահապատժի ենթարկել

Ասանջի պաշտպանությունը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ում նա կարող է մահապատժի դատապարտվել։

Փաստաթղթում նշվում է, որ կայքի հիմնադրին Շվեդիա ուղարկելու դեպքում ամերիկյան իշխանություններն իրենց հերթին ձգտելու են հասնել նրա հանձնմանը ԱՄՆ-ին։

Ասանջի փաստաբանները հաղորդել են, թե սպառնալիք կա, որ Ասանջին, հնարավոր է, պահեն Գուանտանամոյի բանտում կամ մեկ այլ տեղում՝ այնպիսի պայմաններում, որոնք խախտում են մարդու իրավունքների մասին Եվրոպական հռչակագրի երրորդ կետը։

Եթե Ասանջին հանձնեն ԱՄՆ-ին՝ առանց երաշխիքի, որ նրա նկատմամբ մահապատիժ չի կիրառվի, ապա իրական սպառնալիք է առաջանում, որ նա կարող է դատապարտվել մահապատժի։

Լոնդոնի Բելմարշ շրջանի դատարանը որոշում է կայացրել, ըստ որի Ասանջին Շվեդիային (որտեղ նա կասկածվում է բռնաբարության մեջ) հանձնելու վերաբերյալ լսումները տեղի կունենան փետրվարի 7-8-ին։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը