Լրահոս

25.11.2019 10:30


Լոռու մարզում Mercedes-ը բախվել է հաստաբուն ծառերին ու ընկել հարակից ձորակը. կան վիրավորներ

Լոռու մարզում Mercedes-ը բախվել է հաստաբուն ծառերին ու ընկել հարակից ձորակը. կան վիրավորներ

Նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 19:40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում, Mercedes մակնիշի 36 AV 167 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Վանաձոր ընթանալիս կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել հաստաբուն ծառերին ու սահելով ընկել հարակից ձորակը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդն ու 2 ուղևորները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Վարորդին ու ուղևորներին ավտոմեքենայից դուրս են բերել Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը