Լրահոս

25.11.2019 11:12


Արարատի մարզում բախվել են Kia Sօrento-ն ու Opel Zafira–ն. Kia-ն գլխիվայր շրջվել է

Արարատի մարզում բախվել են Kia Sօrento-ն ու Opel Zafira–ն. Kia-ն գլխիվայր շրջվել է

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Մասիս-Այնթափ ավտոճանապարհի գլխավոր կամրջի վրա բախվել են Kia Sorento մակնիշի 15 VN 100 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 FՍ 471 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Kia-ն գլխիվայր շրջվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը