Լրահոս

25.11.2019 12:15


Լոռու մարզում ավտոտնակում հրդեհ է բռնկվել. այրվել է առաստաղի փայտյա կառուցատարրերի մի մասը

Լոռու մարզում ավտոտնակում հրդեհ է բռնկվել. այրվել է առաստաղի փայտյա կառուցատարրերի մի մասը

Նոյեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի 21 հասցեին հարակից ավտոտնակում հրդեհ է բռնկվել:

Ավտոտնակում այրվել է 2 անվադող, մեկ օդամղիչ և առաստաղի փայտյա կառուցատարրերի մի մասը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի ժամանակ ավտոտնակում կայանված է եղել Opel Vectra մակնիշի 35 FZ 807 համարանիշի ավտոմեքենա, որը սակայն լուրջ վնասներ չի կրել:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը