Լրահոս

25.11.2019 11:28


Սյունիքի մարզում Mercedes-ը մխրճվել է դեռևս չտեղադրված երկաթե էլեկտրասյան մեջ. կա զոհ

Սյունիքի մարզում Mercedes-ը մխրճվել է դեռևս չտեղադրված երկաթե էլեկտրասյան մեջ. կա զոհ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 22:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 31 SL 846 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Քարաշեն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել դեռևս չտեղադրված բարձավոլտ երկաթյա էլեկտրասյան մեջ:

Ինչպսե հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը Տեղ գյուղի բնակիչ էր:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը