Աշխարհ

25.11.2019 19:40


Սենատորը խոստովանել է, որ Սպիտակ տնից են իրեն խնդրել վետո դնել Հայոց ցեղասպանության բանաձևի վրա

Սենատորը խոստովանել է, որ Սպիտակ տնից են իրեն խնդրել վետո դնել Հայոց ցեղասպանության բանաձևի վրա

Հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը, ով նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Սենատում վետո էր դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա, խոստովանել է, որ դա արել է Սպիտակ տան ցանկությամբ:

Թուրքական «Ahaber»-ի փոխանցմամբ՝ Գրահամը axios-ի հետ զրույցում պատմել է, որ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան խնդրել է իրեն գնալ Սենատ և արգելափակել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

«Ես ասացի՝ իհարկե։ Միակ պատճառը, որ ես արեցի դա, այն էր, որ Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր։ Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, ինչքանով, որ դա հնարավոր է»,-ասել է Գրահամը։

Հարցին, թե իրեն անհարմար զգում է Հայոց ցեղասպանության բանաձևը արգելափակելու համար, Գրահամը պատասխանել է. «Այո, որովհետև ես հավանում եմ Բոբ Մենենդեսին: Նա տարիներ շարունակ աշխատում է այդ ուղղությամբ: Ես հաջորդ անգամ չեմ պատրաստվում առարկել»։

Հիշեցնենք, որ Գրահամից հետո ԱՄՆ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա Սենատում երկրորդ անգամ էլ էր վետո դրվել: Այդ անգամ վետոն կիրառել էր ԱՄՆ Ջորջիա նահանգի հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը