Լրահոս

25.11.2019 21:20


Թայմ Փրոդաքշնը 5 տարեկան է (ֆոտոշարք)

Թայմ Փրոդաքշնը 5 տարեկան է (ֆոտոշարք)

Նոյեմբերի 22-ին Գյումրիում Թայմ Փրոդաքշնը նշեց իր գործունեության 5-րդ տարդարձը:

Ի սկզբանե լինելով երիտասարդական նախագիծ՝ Թայմն ուներ բազում նպատակներ։ Ժամանակի ընթացքում, քրտնաջան աշխատանքի շնորհիվ, բավարարվեցին բոլոր ամբիցիաները։ Այսօր Թայմ Փրոդաքշնը թե՛ հաջողված բիզնես նախագիծ է, թե՛ ստեղծագործական հարթակ։

Թայմ Փրոդաքշնը իրականացրել է բազմաթիվ նախագծեր։ Մշակութային միջոցառումներ և սոցիալական ծրագրեր, երիտասարդական նախագծեր և նկարահանումներ, լուսանկարչական, վիդեոմոնտաժային դասընթացներ և աշխատանք՝ տասնյակ երիտասարդների համար։ Բազմաթիվ լուսանկարչական ցուցահանդեսները և Գյումրիում առաջին կինոփառատոնը երիտասարդ ստեղծագործողներին ընձեռեց ինքնաարտահայտվելու լավագույն հնարավորություն։

Նախորդ հինգ տարիներին Թայմը ընդլայնել է իր գործունեության շրջանակները, ինչպես նաև աշխարհագրությունը։ Հիմնադրվելով Գյումրիում և զբաղվելով լուսանկարչությամբ՝ այժմ Թայմն ունի իր երևանյան մասնաճյուղը։ Թայմն ակտիվորեն զբաղվում է սոցիալական, ստեղծագործական, կրթական և բիզնես գործունեությամբ։

IMG_7387 IMG_7403 IMG_7445 IMG_7451 IMG_7453 IMG_7464 IMG_7477 IMG_7480 IMG_7484 IMG_7502 IMG_7518 IMG_7521 IMG_7523 IMG_7525 IMG_7526 IMG_7532 IMG_7562 IMG_7573 IMG_7575 IMG_7577 IMG_7581 IMG_7583 IMG_7587

Այս խորագրի վերջին նյութերը