Լրահոս

26.11.2019 10:58


Ջրվեժում բախվել են «07»-ն ու Нива-ն. վերջինս դեպքի վայրից տարել էին

Ջրվեժում բախվել են «07»-ն ու Нива-ն. վերջինս դեպքի վայրից տարել էին

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի Մայակ թաղամասի 7-րդ շենքի մոտ տեղի է ունեցել ավտովթար և ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի։

Մինչ փրկարարների ժամանումը, վիրավորին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ բախվել են ВАЗ 2121 մակնիշի 35 GP 109 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 36 MO 227 համարանիշի ավտոմեքենաները։

Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, ինչ-որ անձինք Нива-ն դեպքի վայրից փախցրել էին և փորձում էին դեպքի վայրից հեռացնել նաև «07»-ը։

Ճանապարհային ոստիկանները դեպքի վայր ժամանած հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ կանխեցին ոչ միայն «07»-ի տեղափոխումը, այլև հայտնաբերեցին Нива-ն։

Նշված ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը