Լրահոս

26.11.2019 11:33


Կոտայքի մարզում ВАЗ 21012-ը բախվել է փայտե ցանկապատին

Կոտայքի մարզում ВАЗ 21012-ը բախվել է փայտե ցանկապատին

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևանի բնակիչ Արթուր Մամոյանը իր վարած ВАЗ 21012 մակնիշի 71 ՕX 717 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան փայտե ցանկապատին։

Օպերատիվորեն ժամանել են նաև Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին և նրա ուղևորին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտարարելով, որ իրենք վնասվածք չեն ստացել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը