Լրահոս

27.11.2019 20:13


Խոսրովի անտառի Կովկասյան ընձառյուծը նկատել է տեսախցիկն ու լիզել այն (տեսանյութ)

Խոսրովի անտառի Կովկասյան ընձառյուծը նկատել է տեսախցիկն ու լիզել այն (տեսանյութ)

Կովկասյան ընձառյուծի ծիծաղաշարժ տեսանյութը տարածվում սոցիալական կայքերում։ Կարմիր գրքում գրանցված կենդանին հետաքրքրվել է ժամանակակից տեխնիկական միջոցներով։

Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկը հետաքրքիր պահ է արձանագրել Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի կյանքից։ Տեսանյութը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը։

Տեսանյութում երևում է, որ կենդանին զբոսնում է անտառում ու հանկարծ նկատում է իրեն հետևող տեսախցիկը։ Ժամանակակից տեխնիկան ամենայն հավանականությամբ այնքան է հետաքրքրում ընձառյուծին, որ նա վերադառնում է ու սկսում ավելի մոտիկից զննել խցիկը, նույնիսկ լիզում այն` համը տեսնելու համար։

Տեսանյութն արդեն տարածվում է գտել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, կենդանասեր օգտատերերի շրջանում։ Տեսանյութն իր էջում է տեղադրել նաև շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը