Լրահոս

27.11.2019 15:51


Համաներումով ազատված երիտասարդը վարսավիրանոցի դիմացից առևանգել է բժշկականի ուսանողի ավտոմեքենան ու վթարի ենթարկվել. բժիշկները պայքարում են նրա համար

Համաներումով ազատված երիտասարդը վարսավիրանոցի դիմացից առևանգել է բժշկականի ուսանողի ավտոմեքենան ու վթարի ենթարկվել. բժիշկները պայքարում են նրա համար

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցում՝ գյուղի դպրոցի դիմաց, ВАЗ 2106 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան վթարի է ենթարկվել և կա տուժած: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ապա քաղաքացիների օգնությամբ տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն, ով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

Մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ոչ թե ավտոմեքենայի իրական տերն է, այլ նա հափշտակել է ավտոմեքենան, իսկ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ ասում էին. «Ավտոմեքենայի տերը, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում, այցելել գյուղի վարսավիրին, որպեսզի մազերը կտրի և սափրվի: Այդ ժամանակ վարսավիրանոց է մտել այդ երիտասարդը և հարցրել, թե արդյոք մոտակայքում տաքսի կա կամ տաքսու սերվիս կա՞ ու երբ նրան ասել են, որ սա վարսավիրանոց է, ոչ թե տաքսու սերվիս, նա քթի տակ ինչ-որ բառեր է ասել ու դուրս եկել: Դրանից հետո մեքենայի տերը, ով Ոսկեվազ գյուղից է, շարժիչի ձայն է լսել և վարսավիրանոցից դուրս գալով, տեսել է, որ ավտոմեքենան փախցրել են: Միանգամից վարսավիրի հետ փորձել են հետապնդել նրան ու այդ ընթացքում էլ կատարվածի մասին ահազանգել իրավապահներին: Վարսավիրանոցից դուրս գալով՝ հայտնաբերել են ավտոմեքենան արդեն վթարված ու բժշկականի ուսանողը, ցուցաբերելով մարդկային մոտեցում, նախ առաջինը՝ մոռանալով իր առևանգված ու վթարված ավտոմեքենայի մասին, ընկերների հետ բժշկական օգնություն է ցուցաբերել առևանգողին, որից հետո էլ օգնել է շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան առևանգողը նախկինում եղել է դատապարտված և վերջերս է համաներմամբ ազատ արձակվել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը