Լրահոս

27.11.2019 18:21


Opel-ը, որը նոր էր մաքսազերծվել, մխրճվել է ավազով բարձված բեռնատարի մեջ. կա վիրավոր

Opel-ը, որը նոր էր մաքսազերծվել, մխրճվել է ավազով բարձված բեռնատարի մեջ. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74 կմ-ին բախվել են Opel Astra մակնիշի 067.19 IV տրանզիտ համարանիշի ավտոմեքենան և Hovo մակնիշի 566 AԼ 61 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Opel-ը Գյումրիից մաքսազերծված վերադառնում էր Երևան։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը