Լրահոս

29.11.2019 12:40


Մառախուղի պատճառով որոշ չվերթներ չեն կայացել․ Քաղավիացիա

Մառախուղի պատճառով որոշ չվերթներ չեն կայացել․ Քաղավիացիա

Երևան ժամանող չվերթները մառախուղի պատճառով չէին կայանում, սակայն այս պահին ամեն ինչ կարգավորվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ստեփան Փայասլյանը։

Ինքնաթիռները, որոնք օդում էին, իջել են, իսկ որոնք գնացել էին հետ կամ պահուստային օդանավակայան, ժամերը կհստակեցվեն, կժամանեն։

Մոսկվայից Երևան ժամանող օդանավը գնացել է Աստրախան, վայրէջք է կատարել պահուստային օդանավակայանում։

Ural-ը, Armenia-ն օդում պտտվել, հիմա իջել են։ Ավստրիականը, իմանալով մառախուղ է, ընդհանրապես չի էլ եկել։ Lot լեհական ավիաընկերությունը գնացել է Թբիլիսի, այնտեղից հետ են վերադարձել Վարշավա։

Այս խորագրի վերջին նյութերը