Լրահոս

01.12.2019 20:56


Մարտունիի մոտակա սարում գայլերը 27 ոչխար են հոշոտել

Մարտունիի մոտակա սարում գայլերը 27 ոչխար են հոշոտել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 1-ի ժամը 15։03-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են ոչխարներին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից օպերատիվ խումբը:

«Տեղեկությունը փոխանցվել է ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում շրջակա միջավայրի նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին:

Պարզվել է, որ «Լուսաձոր» կոչվող արոտավայրում դեկտեմբերի 1-ի ժամը 05։30-ի սահմաններում գայլերը հոշոտել են Աշոտ Խ.-ին պատկանող 27 ոչխար, 13-ին վնասել, իսկ 10-ը կորել են»,-տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այս խորագրի վերջին նյութերը