Լրահոս

21.02.2011 13:24


Խ. Գալստյանը հերքում է, թե ԲՀԿ–ն Ռոբերտ Քոչարյանի նախագիծն է

Խ. Գալստյանը հերքում է, թե ԲՀԿ–ն Ռոբերտ Քոչարյանի նախագիծն է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հերքել է այն խոսակցությունները, թե ԲՀԿ–ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագիծն է։

–«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ողջ կենսագործունեության ընթացքում ցույց է տվել և վաղուց ապացուցել է, որ ինքնուրույն քաղաքական ուժ է և համախմբված է իր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջը։ Դա արդեն կայացած փաստ է, և որևիցե մի անձնավորության կպցնել կուսակցությանը, ես կարծում եմ, անհարիր է։ Մենք վաղուց ասել ենք, և այսօր էլ կրկնում եմ, որ ԲՀԿ–ն բացառապես համախմբված է ի՛ր գաղափարների, ի՛ր ծրագրերի ու ի՛ր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջը,–այսօր լրագրողներին ասել է Խ. Գալստյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը