Լրահոս

04.12.2019 11:45


Դավիթաշենում թալանել են «Բոքոնիկ» առևտրի կենտրոնը՝ տանելով խոշոր չափի գումար (տեսանյութ)

Դավիթաշենում թալանել են «Բոքոնիկ» առևտրի կենտրոնը՝ տանելով խոշոր չափի գումար (տեսանյութ)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հերթական՝ զենքով և դանակով ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք, որոնցից մեկը ատրճանակի նմանվող առարկայով, մյուսը՝ դանակով, մտել են Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղում գործող «Բոքոնիկ» շուրջօրյա առևտրի կենտրոն ու այնտեղ գտնվող աշխատակիցների նկատմամբ կյանքին և առողջությանը սպառնալիքներ տալով՝ հափշտակել մոտ 400 հազար գումար և դիմել փախուստի:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Այս խորագրի վերջին նյութերը