Լրահոս

21.02.2011 17:12


Սենոր Հասրաթյան. «Ադրբեջանցի զինվորների մահը բանակում բարձիթողի վիճակի հետևանք է»

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պետք է իր զինվորների մահվան պատճառը երկրի բանակի բարձիթողի վիճակի մեջ փնտրի»,-«ИА REGNUM»-ին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի զինված ուժերի ծառայողներ Թուրալ Հուսեյնովի և Հիմքեթ Ռզազադեի մահվան և վիրավորվելու մասին տեղեկությունը։ Հասրաթյանի խոսքերով՝ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտման մասին հայտարարությունը ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն է։ «Ավելին, փետրվարի 20-21-ին ադրբեջանական կողմն ինքն է բազմիցս խախտել հրադադարը շփման գծի բոլոր ուղղություններով՝ մոտ 800 կրակոց արձակելով»,-ասել է մամլո խոսնակը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ՝ ադրբեջանական բանակի զինվոր Հուսեյնով Թուրալը մահացել է հայկական կողմից Գերանբոյի ուղղությամբ հրադադարի խախտման հետևանքով, իսկ շարքային Հիմքեդ Ռզազադեն վիրավորվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի գյուղերից մեկի գնդակոծման հետևանքով։

Այս խորագրի վերջին նյութերը