Կարծիք

12.12.2019 16:40


Բարի «Հիսուսը» և իր չար «առաքյալները» (տեսանյութ)

Բարի «Հիսուսը» և իր չար «առաքյալները» (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում ցուցադրվեց վաղուց սպասվող «Բարի ցարը և չար բոյարները» կամ ավելի արդիական ու «թավշյա» ձևակերպմամբ՝ «Բարի «Հիսուսը» և չար «առաքյալները»» ներկայացումը։

Ըստ «Հիսուսի»՝ պետական ապարատում աշխատում են անգրագետներ և հակահեղափոխականներ, որոնք խոչընդոտում են լավ գործերին։

«Հիսուսը», համեստորեն և փրփուրը բերանին, նշեց, որ բոլոր լավ ցուցանիշներն ապահովվել են ի հեճուկս պետական կառավարման համակարգի։

«Հիսուսն» այս բեմադրությամբ երկու խնդիր էր լուծում՝

1․ բոլոր լավ բաների հեղինակն անձամբ ինքն է,

2․ բոլոր վատ բաների մեղավորը պետական ապարատն է՝ չար «բոյարները» կամ «առաքյալները»։

Բոցաշունչ ելույթից հետո, ժանրի կանոնների համաձայն, նա սպառնաց ջարդել։

Սա ավտորիտար համակարգերին բնորոշ հիվանդություն է։ Եթե արդյունք չկա, ապա պետք է թատրոն ցույց տալ ու մեղավորներ փնտրել։ Քեզանից դուրս, բնականաբար։

Բայց սա եկար չի կարող շարունակվել, որովհետև տնաբույծ թուրքմենբաշի խաղալու համար ռեսուրսներ են պետք։ Գոնե նավթի ու գազի տեսքով։ Նավթ չունենք, գազն էլ թանկանում է։ Վճարովի բրդուճով ու հոթ-դոգով էլ պողոսների ծափերին արժանանալը գնալով դժվարանում է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը