Լրահոս

23.02.2011 10:00


Ռուս փորձագետ. «Ղարաբաղյան պատերազմը երկու շաբաթ կտևի»

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալո–Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի համակարգող Ալեքսանդր Սկակովը մեկնաբանել է ՌԴ վարած քաղաքականությունը Հարավկովկասյան տարածաշրջանում։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանին ձեռք է տալիս «ստատուս–քվոն», և նրան Կովկասում խաղաղություն է հարկավոր։

Սակայն քաղաքագետի կարծիքով՝ շատ մեծ է պատերազմի հավանականությունը։ Նրա խոսքերով՝ եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ոչինչ չարվի, ընդ որում՝ բարձր մակարդակով, ապա աշնանը պատերազմի վտանգը կմեծանա։

Սկակովը վստահ է, որ Ռուսաստանն այս պահին մինչև վերջ չի հասկանում Լեռնայն Ղարաբաղում պատերազմական սցենարի իրականացման դեպքում իր սեփական շահերին սպառանացող վտանգը։

Անդրադառնալով պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին՝ Սկակովն ընդգծել է, թե պատերազմը կլինի կարճ՝ երկու շաբաթից ոչ ավելի։

–Ավելին պատերազմել թույլ չեն տա,–ասել է նա։

Ենթադրվում է, որ կմիջամտեն կողմանկի ուժերը։ Քաղաքագետի կարծիքով՝ կողմերից և ոչ մեկը պատերազմի ժամանակ չի կարող առավելություն ստանալ և չի կարող լուծել իր առջև դրված հանձնարարությունները։

Պատերազմից հետո, ըստ քաղաքագետի, սցենարը կշարունակվի տարածաշրջան խախաղապահ ուժեր մտցվելով։

Այս խորագրի վերջին նյութերը