Լրահոս

05.01.2020 15:12


Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել են Mercedes-ները, որոնցից մեկը 1 մետր բարձրությունից ընկել է․ կա 4 վիրավոր

Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել են Mercedes-ները, որոնցից մեկը 1 մետր բարձրությունից ընկել է․ կա 4 վիրավոր

Այսօր, հունվարի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։40-ի սահաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի գլխավոր մուտքի մոտ բախվել են Mercedes մակնիշի 71 OC 100 համարանիշի և Mercedes մակնիշի 85 DS 777 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ «Էջմիածին» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Էջմիածնի հիվանդանոցի բժիշկները և վիրավորներից 3-ին նրանք են տեղափոխել հիվանդանոց, իսկ 1-ին քաղաքացիները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ներից մեկը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե պարսպին, մոտ 40 մետր առաջ ընթանալով, ընկել 1 մետր բարձրությունից։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը