Կարծիք

07.01.2020 16:13


Մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի թեմայով․ վիճակագրությունը ճկուն է և երջանկացնող

Մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ի թեմայով․ վիճակագրությունը ճկուն է և երջանկացնող

Եթե ՀՀ դրամն արժևորվի ԱՄՆ դոլարի համեմատ (2019-ին այդպես էլ եղել է), արտագաղթը շարունակվի (շարունակվել է), ավտոներկրումների ու հարկային վարչարարության միջոցով ՀՆԱ–ի թիվը նոմինալ մեծանա դրամով ու արժևորված դոլարի վերածվի (2019–ի պատկերը), հարևան Վրաստանում լարին արժեզրկվի դոլարի համեմատ (անցած տարի այդպես էլ եղել է), իսկ Ադրբեջանում բնակչության նվազում չլինի (որոշ գնահատականներով՝ նույնիսկ աճի) ու ադրբեջանական մանաթը դոլարի համեմատ չարժևորվի (դա էլ եղել է), ապա ՀՀ–ում դոլարային հաշվարկով մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ով մենք հանգիստ առաջ կանցնենք Վրաստանից ու Ադրբեջանից, բայց զուտ վիճակագրորեն, այսինքն՝ ՀՀ հպարտ ու այլ հոգեվիճակում գտնվող քաղաքացու կյանքի որակի վրա «մեկ շնչի» վիճակագրական թռիչքը չի ազդի։ Բայց փոխարենը կարող է ապահովել էյֆորիա, «լայքեր» և նույնիսկ «սրտիկներ»։ Կարևորը՝ դուխո՛վ։

***

Մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ–ի թեմայով
—————

Հիվանդանոցի գլխավոր բժշկին հարցնում են, թե ինչ վիճակում են հիվանդները։ Դիլետանտ ու մանիպուլյատոր ղեկավարը պատասխանում է. «Ամեն ինչ փայլուն է»։

«Մեզ մոտ պառկածների մարմնի միջին ջերմությունը 36,6 է»,–իր ասածներն է հիմնավորում գլխավոր բժիշկը։

Իրականությունն այն էր, որ հիվանդների մի մասն ուներ սենյակային ջերմություն, այսինքն՝ արդեն մահացած էր, իսկ մյուս մասի ջերմությունը 40–ին մոտ էր։ Մեկ շնչին բաժին ընկնող ջերմությունը, իրոք, 36,6 էր ստացվում։

***

Եթե պայմանական հակահեղափոխական Սամվել Քայլարածիչը ստանա տարեկան, ասենք, 100 միլիոն դոլար եկամուտ, իսկ ոչ պայմանական հեղափոխական Պողոսը՝ 100 դոլար, ապա նրանց տարեկան միջին եկամուտը կկազմի 50 միլիոն 50 դոլար։ Վիճակագրությունը ճկուն է և երջանկացնող։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը