Քաղաքական

16.03.2009 17:56


ԱԺ հերթական քառօրյայի առաջին օրը

ԱԺ հերթական քառօրյայի առաջին օրը

Մինչ ՀՀ Ազգային ժողովի 2009թ. մարտի 16-19-ի քառօրյա նիստերը սկսելը, խորհրդարանական որոշ մշտական հանձնաժողովներ՝ նախագահների գլխավորությամբ, նիստեր անցկացրին։ 

Ապա ԱԺ հերթական քառօրյան մտավ իր «բնական» հունի մեջ։ Գրանցվեցին 111 պատգամավոր, ինչն էլ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի համար առիթ հանդիսացավ չզլանալու՝ և մեկ առ մեկ հաշվելու պատգամավորների քանակը։ Երբ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն ընթերցեց քառօրյա նիստերի օրակարգը, պատգամավոր Ա. Բախշյանը նրան հորդորեց հետևել պատգամավորներին, որպեսզի յուրաքանչյուրը քվեարկի իր փոխարեն։ Հետևելով տիկին Բախշյանի հորդորին, ԱԺ նախագահը խնդրեց, որ պատգամավորներից յուրաքանչյուրը քվեարկի իր փոխարեն։ Խնդրանքն այդպես էլ մնաց զուտ որպես խնդրանք։ Ընդամենը մեկ րոպե անց, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Վահե Հակոբյանը և Աշոտ Արսենյանը հերթով քվեարկում էին իրենց մեջտեղում նստող պատգամավոր գործընկերոջ փոխարեն։ Նրանից անմասն չէր մնում նաև ավելի տարեց ՀՀԿ-ական Վազգեն Կարախանյանը։

Մի քանի րոպե անց՝ հայրենի օրենսդիրները մեկիկ-մեկիկ լքեցին նիստերի դահլիճը, իսկ խորհրդարանը գրեթե դատարկ դահլիճում՝ ընդամենը 11 պատգամավորով, շարունակեց  քննարկել կառավարության ներկայացրած «Հայաստանի փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը