Լրահոս

26.02.2011 13:26


CNN. «Իսկ ինչո՞ւ ԱՄՆ–ը Քադաֆիին հրթիռի տեղային հարվածով չվերացնի»

ԱՄՆ–ը պետք է լրջորեն քննարկի Մուամար Քադաֆիին ֆիզիկապես ոչնչացնելու հարցը։ Սրա մասին են վերջին ժամերին խոսում CNN–ի եթերում։

Իսկ ինչո՞ւ ԱՄՆ–ը Քադաֆիին հրթիռի տեղային հարվածով չվերացնի,–ուրբաթ օրը երկժամյա իր եթերի ժամանակ մի քանի անգամ հյուրերին այս հարցն էր տալիս հեռուստաընկերության հաղորդավար Վոլֆ Բլիտցերը։

Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»–ն, այդ հարցը նա ավելի վաղ՝ ցերեկը, ուղղել է նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հետախուզման հանձնաժողովի նախկին ղեկավար Փիթ Հոեքսթրային։

Ես կարող եմ ասել, որ ԱՄՆ հետախուզությունը հստակ չգիտի, թե ներկա դրությամբ որտե՞ղ է գտնվում Քադաֆին։ Չեմ կարծում, որ նրան հանարվոր է չեզոքացնել տեղային հարվածով,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը