Լրահոս

28.02.2011 09:38


Արձագանքե՛ք, ականատեսներ

Փետրվարի 26-ին, ժամը 10.00-ի սահմաններում սպիտակ գույնի «ՎԱԶ-2107» մակնիշի, անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 18 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ  65 տարեկան մի կնոջ, պատճառել մահ ու դեպքի վայրից դիմել է փախուստի: Կատարվում է քննություն: Քաղաքացիները, ովքեր տեղեկություններ ունեն վրաերթի մասին, կարող են դիմել Ճանապարհային ոստիկանություն` Երևան, Ծովակալի Իսակովի 9 հասցեով, կամ զանգահարել 54-69-46, 094-22-29-25:

Այս խորագրի վերջին նյութերը