Լրահոս

16.01.2020 11:00


Շիրակի մարզում հարսն ու փեսան հարսանեկան Mercedes-ով վթարի են ենթարկվել. կա վիրավոր

Շիրակի մարզում հարսն ու փեսան հարսանեկան Mercedes-ով վթարի են ենթարկվել. կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Անուշավան գյուղ տանող ճանապարհին՝ Անուշավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում վթարի է ենթարկվել ու կողաշրջվել Mercedes մակնիշի 01 ՕQ 221 համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ նութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան մասնակցում էր հարսանեկան արարողությանը, ու ավտոմեքենայի մեջ եղել են հարսն ու փեսան, ովքեր, բարեբախտաբար, չեն տուժել և մեկ այլ ավտոմեքենայով հարսին ու փեսային տեղափոխել են հարսանեկան սրահ։

Ճանապարհային ոստիկանությունը պարզոմ է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը