Լրահոս

28.02.2011 13:19


«Ժառանգությունը» ժամանակավորապես բոյկոտել է ԱԺ աշխատանքները

«Ժառանգությունը» ժամանակավորապես բոյկոտել է ԱԺ աշխատանքները

4-րդ գումարման 9-րդ նստաշրջանի քառօրյայի մեկնարկին «Ժառանգություն» խմբացության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքի իրավունք է խնդրել և հայտարարել, որ ԱԺ օրակարգը չի արտացոլում ՀՀ քաղաքացիների արտաքին և ներքին պահանջները:

Նա նաև նշել է, որ վեջերս ստորագրված կոալիցիոն հուշագիրը հակասահմանադրական հակաիրավական է:

-Այդ արտաքին քաղաքականությունը, որը տևապես զիջում է մեր պետական ինքնիշխանությանը և ազգային շահը, շարունակվելու է առնվազն 7 տարի, այդ ներքին քաղաքականությունը, որ խորացնում է  անհավասարությունը, անօրինակությունը, անարդարությունը և արտագաղթը, շարունակվելու է նվազագույնը 7 տարի,-ավելացրել է Ր. Հովհաննիսյանը:

Այս հայտարարությանն ի պատասխան` ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ Ր. Հովհանիսյանի մտորումները կոալիցիոն հուշագրի վերաբերյալ ճիշտ չեն:

-Դուք ճիշտ չեք ընկալել ուղղակի,-ընդգծել է Ս. Նիկոյանը:

«Ժառանգության» պատգամավորը հավելել է նաև, որ այս խորհրդարանն արտացոլանքն է հերթական կեղծված և եղծված ընտրությունների, «բայց, ցավոք սրտի, այս համամասնությունը` մեծամասնության և ընդդիմության, չի բավականացնում կուսակցապետերի հագն ու ախորժակը, և իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ ընդդիմադիր այս աթոռների վրա»:

Այս հայտարրությունը խիստ վրդովեցրել է ՀՀԿ-ական պատգամավորներին, հատկապես խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին և քարտուղար Էդուարդ Շարմազանովին:

Ր. Հովհաննիսյանի այս ելույթից հետո «Ժառանգություն» խմբակցության բոլոր պատգամավորները դուրս են եկել ԱԺ նիստերի դահլիճից, ինչից հետո 20 րոպե ընդմիջում է խնդրել ՀՅԴ խմբակցությունը` ճշտելու ընդդիմադիր իրենց գործընկերների նման արարքի պատճառը:

Ընդմիջումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ խոսել է «Ժառանգության» պատգամավորների հետ և նրանք ժամը 14:00-ին խմբակցության և կուսակցության վարչության ժողով են հրավիրելու ու իրենց որոշման մասին տեղեկացնելու ԱԺ նախագահին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը