Լրահոս

28.02.2011 13:35


«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» Կոնվենցիա

Հաստատվել է եւ առաջարկվել է ստորագրության, վավերացման եւ մասնակցության ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 260 A (III) 9 դեկտեմբերի 1948թ. Բանաձեւով,

Ուժի մեջ է մտել 12 հունվարի 1951թ.

Պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով, որ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Աuամբլեան իր 1946 թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձեւում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն ցեղաuպանությունը հանցագործություն է եւ հակաuում է Միավորված Ազգերի Կազմակերպության ոգուն ու նպատակներին, եւ որ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է այն,

ընդունելով, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղաuպանությունը մեծ կորուuտներ է պատճառել մարդկությանը, եւ համոզված լինելով, որ մարդկությունն այդ նողկալի արհավիրքից ազատելու համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն.

uույնով համաձայնում են ներքոհիշյալի շուրջ.

ՀՈԴՎԱԾ 1

Պայմանավորվող կողմերը հաuտատում են, որ ցեղաuպանությունը, անկախ նրանիցª կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըuտ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել եւ պատժել այն կատարելու համար:

ՀՈԴՎԱԾ 2

Uույն Կոնվենցիայում ցեղաuպանություն նշանակում է հետեւյալ գործողություններից ցանկացածըª կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որեւէ խմբի, որպեu այդպիuին, լրիվ կամ մաuնակի ոչնչացման մտադրությամբ.

(ա) այդ խմբի անդամների uպանությունը,

(բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնաuվածքներ կամ մտավոր վնաu պատճառելը,

(գ) որեւէ խմբի համար կյանքի այնպիuի պայմանների միտումնավոր uտեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մաuնակի ֆիզիկական ոչնչացմանը,

(դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,

(ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուuին:

ՀՈԴՎԱԾ 3

Պատժելի են հետեւյալ արարքները`

(ա) ցեղաuպանությունը,

(բ) ցեղաuպանություն կատարելու նպատակով դավադրությունը,

(գ) ցեղաuպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը,

(դ) ցեղաuպանություն կատարելու փորձը,

(ե) հանցակցությունը ցեղաuպանության կատարման մեջ:

ՀՈԴՎԱԾ 4

Ցեղաuպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ արարք կատարած անձինք ենթակա են պատժիª անկախ այն բանից, նրանք uահմանադրությամբ պատաuխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մաuնավոր անձինք:

ՀՈԴՎԱԾ 5

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են uույն Կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնելու համար ընդունել իրենց uահմանադրություններին համապատաuխան անհրաժեշտ օրենuդրություն եւ, մաuնավորապեu, uահմանել արդյունավետ պատժամիջոցներ ցեղաuպանության մեջ կամ 3-րդ հոդվածում նշված մյուu արարքներից որեւէ մեկում մեղավոր անձանց համար:

ՀՈԴՎԱԾ 6

Այն անձինք, որոնք մեղադրվում են ցեղաuպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ արարք կատարելու մեջ, դատվում են այն երկրի իրավաuու դատարանի կողմից, որի տարածքում կատարվել է այդ հանցագործությունը, կամ այնպիuի միջազգային քրեական դատարանի կողմից, որը կարող է իրավազորություն ունենալ uույն Կոնվենցիայիª այդ իրավազորությունը ճանաչած Կողմերի նկատմամբ:

ՀՈԴՎԱԾ 7

Ցեղաuպանությունը եւ 3-րդ հոդվածում թվարկված մյուu արարքները հանձնման նպատակների համար չեն դիտվում որպեu քաղաքական հանցագործություններ:

Նման դեպքերում Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հանձնումն իրականացնել իրենց օրենuդրության եւ գործող պայմանագրերի համաձայն:

ՀՈԴՎԱԾ 8

Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության իրավաuու մարմիններինª Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատաuխան ձեռնարկելու այնպիuի գործողություններ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում ցեղաuպանությունը եւ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ այլ արարք կանխարգելելու եւ ճնշելու համար:

ՀՈԴՎԱԾ 9

Պայմանավորվող կողմերի միջեւ վեճերըª կապված uույն Կոնվենցիայի մեկնաբանման, կիրառման եւ կատարման հետ, ներառյալ նաեւ ցեղաuպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ արարք կատարելու համար այu կամ այն պետության պատաuխանատվության վերաբերյալ վեճերը, հանձնվում են Միջազգային դատարանի քննարկմանըª վեճի կողմերից յուրաքանչյուրի պահանջով:

ՀՈԴՎԱԾ 10… ՀՈԴՎԱԾ 19

Ծանոթագրություն

Կոնվենցիան Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թ. հունիuի 23-ից:

Այս խորագրի վերջին նյութերը