Լրահոս

28.02.2011 14:38


Ֆրանսիայի արտգործնախարարն հրաժարական է տվել Թունիսի նախկին նախագահի հետ ունեցած կապի պատճառով

Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Միշել Ալյո–Մարին հրաժարական է տվել։

Հրաժարականի մասին հայտարարությունը հրապարակվել է նախարարին Թունիսի հեռացված նախագահ Զին էլ–Աբիդին Բեն Ալիի հետ կապերի մեջ մեղադրելուց գրեթե մեկ ամիս հետո։ Ֆրանսիայի նախագահ Նիկալա Սարկոզիին ներկայացված հրաժարականում Ալյո–Մարին ընդգծել է, որ ոչ մի վատ արարք թույլ չի տվել։ Նրա կարծիքով՝ ինքն իր քաղաքական հակառակորդների զոհ է դարձել։ Մասնավորապես նա հիշեցրել է նրա դեմ ուղղված մի շարք ԶԼՄ–ների արշավի մասին։

Երեկ երեկոյան հեռուստատեսային ուղերձի ժամանակ նախագահ Սարկոզին հայտարարել է, որ նոր նախարար է նշանակվել Ալեն Ժյուպենը, ով մինչ այդ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Միշել Ալյո–Մարին 2011թ–ի փետրվարի սկզբին հայտնվել էր սկանդալի կենտրոնում։ Առիթ էր հանդիսացել թունիսցի ձեռնարկատերի ինքնաթիռով նրա թռիչքը, ով, ենթադրաբար, Թունիսի նախկին նախագահ Բեն Ալիի բարեկամներից էր։ Ալյո–Մրին, իր հերթին, հայտարարել էր, որ ինքնաթիռի տերը Բեն Ալիի հետ ոչ մի կապ չունի։ Երկու շաբաթ անց նախարարի օգնականը պատմել էր, որ նրա ղեկավարն իրոք կապեր է ունեցել Թունիսի նախկին նախագահի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը