Լրահոս

28.02.2011 15:39


Վահրամ Սահակյան. «Հասարակությունը ոգի չունի, ամեն արժեք ջախջախված է»

Վահրամ Սահակյան. «Հասարակությունը ոգի չունի, ամեն արժեք ջախջախված է»

Լարգրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանն ասել է՝ ինչո՞ւ լինել հասարակության  ոգին, եթե հասարակությունը ոգի չունի։

Հասարակությունը ընդհանրապես ունենում է ոգի, բայց մեզ մոտ այնպես է ջախջախվել, կտոր–կտոր եղել և անարժեք դարձել, որ չկան արժեքներ, որոնց հետևից հասարակությունը գնա,–ասել  է նա։

Վահրամ Սահակյանի խոսքերով՝ ստեղծված իրավիճակը կփոխվի այն ժամանակ, երբ մարդ լինի ազնիվ ու նոր միայն փորձի այնպես անել,  որ մյուսներն էլ լինեն ազնիվ, այլ ոչ թե միայն գոռա ու պահանջի։

Պետք է մտածել, թե ես՝ որպես հասարակության մի մասնիկ, ճի՞շտ եմ ապրում։ Իհարկե, 100%–անոց իդեալական  մարդ չի լինում, բայց գոնե կարելի՞ է դրան ձգտել։  Ամեն մարդ ունի իր կյանքը տարբեր, ու չի կարելի ասել՝ ինչ անել, որ բոլորի համար լավ լինի։ Ուղղակի մի բան կա՝ ամեն ինչ պետք է անել, որ ազնիվ լինես, և  այդ ժամանակ Աստված ամեն ինչ կտա։ Այստեղ մի  քիչ հոգեբանական բան կա,–ասել է նա։

Ըստ Վահրամ Սահակյանի՝ մարտի 1–ի ողբերգությունն էլ չարության ու անազնվության հետևանք էր։

Իհարկե, շատ ցավալի է, որ մարտի 1 տեղի  ունեցավ, բայց այն ատելությունը, որ այդ օրերին կար, ու ես տեսա երկու կողմից, մանավանդ ընդդիմության կողմից, երբ որ խոսել ու կատակ անել չէր լինում, չէր կարող այլ վերջաբան ունենալ։ Ցավալի  է, բայց արյուն պետք է թափվեր։ Ես չեմ ասում, թե իշխանությունն էր մեղավոր կամ ընդդիմությունը, պարզապես երկուսի միջև եղած այդ ատելությունը բացասական մեծ էներգիա էր կուտակում և վերածվում նրան, ինչ եղավ,–ընդգծել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը