Լրահոս

28.02.2011 17:22


Արծվիկ Մինասյան. «…տեսե’ք, ինչ լավ կառավարություն եմ, լավություն եմ անում ձեզ »

Արծվիկ Մինասյան. «…տեսե’ք, ինչ լավ կառավարություն եմ, լավություն եմ անում ձեզ »

Անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրել է, որ դեռ 2010թ.-ին, երբ քննարկվում էր գործող օրենքի նախագիծը, պատգամավորներն իրենց մտահոգությունները ներկայացնում էին, սակայն դրանք այդպես էլ տեղ չհասան: Իսկ այսօր, երբ օրենքն ապագա մայրերի բողոքի ալիքն է բարձրացրել, կառավարությունը հանդես է գալիս փոփոխությունների և լրացումների նախաձեռնությամբ:

-Կառավարությունը ընդամենը մի վարքագիծ է որդեգրել`բերենք, ինչքան հնարավոր է վատ, վատթարագույն օրենքներ ընդունել տանք, եթե կարժանանա հասարակության դիմադրությանը, հետո կառավարությունը մի փոքր մեղմացում կտա ու կասի, որ տեսե’ք, ինչ լավ կառավարություն եմ, լավություն եմ անում ձեզ: Այդպիսի դեպքերը շատ են: Այս օրենքը դրա դրսևորումներից մեկն է,-ասել է Ա. Մինասյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը