Լրահոս

28.02.2011 21:26


Վարդան Օսկանյանն առաջիկա քաղաքական զարգացումների շուրջ

Վարդան Օսկանյանն առաջիկա քաղաքական զարգացումների շուրջ

Փետրվարի 28–ին «Սիվիլիթաս» հիմնադրամի նոր՝ «Հարյուր հարց ու պատասխան» քննարկումների շարքի առաջին միջոցառման ժամանակ անդրադառնալով կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմանը ՀՀ նախկին ԱԳ նախարար, «Սիվիլիթասի» հիմնադիր Վարդան Օսկանյանն ասել է, որ ինքն այդ հուշագիրը քննադատել է, որովհետև շատ շուտ էր այդ հուշագիրը ստորագրելու համար։

Նա նաև նշել է, որ հավատում է հակակշիռների գաղափարին և կարծում է, որ ցանկացած ժողովրդավար համակարգ չի կարող արդյունավետ լինել, եթե այդ համակարգի ներսում չկան հակակշիռներ.

Ես հույս ունեի, որ ԲՀԿ–ն կարող է այդ դերակատարությունը վերցնել իր վրա, եթե իր ինքնուրույնությունը պահպաներ այդ հակակշիռների մասը լինելու և դրանից կարծում եմ, որ պետությունը կշահեր,– նշել է նա և ընդգծել, որ հարգում է այդ որոշումը, սակայն չի համաձայնվում դրա հետ։

Այդուհանդերձ, նրա կարծիքով ինչ–որ հակակշիռ կա, սակայն այդ նույն հակակշիռները նախորդ ընտրություններում արդյունք չեն տվել։

Իհարկե, ժամանակ կա դեռ և կարող է այն բացը, որ հուշագրի ստորագրումով ստեղծվեց հնարավոր է լրացվի, հնարավոր է այն հատվածը, որ հույս էր կապում ԲՀԿ–ի հետ գնա մյուսների հետ և այդ ձևով հակակշիռների հնարավորությունն ավելի մեծանա,– ասել է նա։

Նա նշել է, որ այսօրվա կոալիցիան ձևական է, քանի որ ՀՀԿ–ն այնտեղ բացարձակ մեծամասնություն է կազմում։ Իսկական կոալիցիա, նրա խոսքերով կլինի այն ժամանակ, եթե կուսակցություններից որևէ մեկը բացարձակ մեծամասնություն չունենա։

Կարծում եմ, որ խորհրդարանական ընտրությունները պետք է ինչ–որ տեղ նաև կանխորոշեն նախագահական ընտրությունները։ Ես խորհրդարանական ընտրություններն ավելի եմ կարևորում։ Խնդիրը մինչև նախագահական ընտրություն խորհրդարանական ընտրությունների միջոցով քաղաքական մթնոլորտի փոփոխությունն է,– ընդգծել է նա։

Հայաստանի ամենամեծ խնդիրը, Վարդան Օսկանյանը համարում է ոչ թե տնտեսական մոնոպոլիան, այլ հենց քաղաքական մոնոպոլիան։ Այսօրվա իրավիճակում, ըստ նրա, այլընտրանք չի մնում քան մտածել, թե ներկա քաղաքկան ուժերով ինչպիսի՞ վերադասավորումներ կարելի է անել, ներկայիս մոնոպոլիան չեզոքացնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը