Լրահոս

01.03.2011 11:36


Նոր Զելանդիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների ու անհետ կորածների թիվը հասել է 240–ի

«Ֆրանս Պրես»–ի հաղորդմամբ՝ ավելի քան 240 մարդ է զոհվել ու անհետ կորել մեկ շաբաթ առաջ Նոր Զելանդիայի մեծությամբ երկրորդ Կրայստչերչ քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով։

Հիշեցնենք, որ փետրվարի 22–ին ավերիչ երկրաշարժը գրեթե գետնին հավասարեցրեց քաղաքի կենտրոնական մասը։ Փլվել են շատ շենքեր, կենտրոնական տաճարը, մի քանի շրջաններ բնակվելու համար ոչ պիտանի են դարձել։ Սեյսմոլոգների տվյալներով՝ 6,3 բալ մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է քաղաքի անմիջական հարևանությամբ։ Ստորգետնյա ցնցումների օջախը գետնից 4 կմ խորության վրա է։

Տնտեսական վնասը գնահատվում է մոտավորապես 15 մլրդ դոլար։ Երկրի վարչապետ Ջոն Քին այն անվանել է երկրի «ամենաողբերգական իրադարձությունը» և քաղաքացիներին կոչ է արել երեքշաբթի երկու րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։

Այս խորագրի վերջին նյութերը