Լրահոս

01.03.2011 14:12


ՀՌԱԿ ատենապետ. «Սոցիալական բունտի առաջացման համար բավական նախադրյալներ կան»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը նշել է, թե մեր երկրի տնտեսական իրավիճակը շատ բարդ է, և նրանք, ովքեր սպասում են, թե Հայաստանում սոցիալական խռովություն չի լինի, պարզապես թյուրիմացության մեջ են։ Նրա կարծիքով՝ երկրում բավական նախադրյալներ կան սոցիալական բունտի առաջացման համար։

–Մեր առջև այնքան վտանգված բաներ ու այնպիսի մարտահրավերներ կան, որ ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց քաղաքական կարգախոսներով՝ մտքում պահելով նաև սոցիալական խնդիրները,–նշել է Է. Անտինյանը՝ ավելացնելով, որ իշխանության այսօրվա վարած քաղաքականությունը տանում է ամենաանհավանական սցենարների։

–Ժողովուրդը չի տեսնում, որ երկրում ինչ–որ բարեփոխումներ են իրականացվում։ Մեր երկրում կատարվող ցանկացած քայլ ուղղված է ավելի շատ փող վերցնելուն՝ լինի դա ԱՊՊԱ–ի տեսքով, թե մաքսազերծման վճարների տեսքով,–ասել է ՀՌԱԿ ատենապետը։

Այս խորագրի վերջին նյութերը