Լրահոս

26.01.2020 18:49


Երևանում բախվել են Mercedes-ները. հայրը և նրա 7-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում բախվել են Mercedes-ները. հայրը և նրա 7-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Օհանովի փողոցի թիվ 41 հասցեի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Էդգար Օ.-ի վարած Mercedes մակնիշի 23 OՍ 765 համարնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Վ.-ի վարած Mercedes մակնիշի 36 AG 055 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռուբեն Վ.-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, 7-ամյա Սոֆի Վ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը