Լրահոս

01.03.2011 13:20


Է. Անտինյանի կարծիքով՝ երկրում կա միայն իշխանական սեփականություն

Է. Անտինյանի կարծիքով՝ երկրում կա միայն իշխանական սեփականություն

Լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանն ասել է, թե մեր երկրի կառույցները ստեղծվել են շուկայական տնտեսության համար, բայց երկիրն անգամ համայնավարական էլ չէ։

Այսօր մեր երկրում կա ոչ թե մասնավոր կամ պետական սեփականություն, այլ կա իշխանական սեփականություն, և այլևս անիմաստ է հակամենաշնորհային հանձնաժողովի միջոցով կանոնակարգել ու գնաճի դեմ պայքարել,–նշել է Անտինյանը՝ ավելացնելով, թե երկիրը դարձրել են փոխանակման կետ՝ դոլարը բարձրացնում են, դոլարը իջեցնում են, որով հնարավոր չէ գնաճի դեմն առնել։

Քննադատելով գյուղատնտեսության նախարարության տարած աշխատանքները՝ Անտինյանը մեկ օրինակ բերեց. «Անցյալ տարի մի տնտեսվարող որոշել էր հանքային ջրերի գործարան կառուցել, որի համար հարմար էր գտել գյուղացիներին պատկանող 150 հողակտոր։ Այդ հողակտորները ճանաչվեցին որպես հանրային գերակա շահ ու գնահատվեցին, որից հետո նրանք ստիպված էին հանձնել այդ հողերը»։

–Գյուղացին այլևս հասկացավ, որ Հայաստանում հողը սեփականություն չէ։ Այդ քայլով գյուղացին օրենսդրորեն կտրվում է հողից,–ասել է ՀՌԱԿ ատենապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը