Լրահոս

01.03.2011 15:36


Orange Կինո. երկու տոմս մեկի գնով

Orange Կինո. երկու տոմս մեկի գնով

Այսօր Orange­ը մեկնարկեց Orange Կինո ծառայությունը, որի շնորհիվ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները կկարողանան շաբաթվա ցանկացած օր հրավիրել կինո իրենց ընկերներից մեկին` վճարելով միայն մեկ տոմսի արժեքը:

«Արդեն մեկ տարի գործունեություն ծավալելով Հայաստանում` Orange-ը հանդես է եկել հիմնականում երաժշտական նախաձեռնություններով: Իսկ այսօր` գարնան առաջին օրը, մենք անակնկալ ենք մատուցում նաև կինոմաններին: Այսօր սկիզբ է առնում Երևանի Մոսկվա կինոթատրոնի և Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոնի հետ երկարաժամկետ մի համագործակցություն, որն անկասկած կաշխուժացնի կինոյի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում: Orange Կինոյի շնորհիվ այսուհետ շաբաթվա բոլոր օրերը կինոյի օրեր են լինելու»,- ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո

Դյութուան:

Orange Կինոն տարբեր անվանումներով արդեն իսկ գործում է Orange-ի ներկայության բազմաթիվ երկրներում և զգալիորեն փոխել է այդ երկրներում կինոհաճախման մշակույթը:

«Մենք կարծում ենք, որ ցանկացած ֆիլմ ավելի լավն է դառնում, երբ այն մենակ չես նայում: Ահա թե ինչու մենք նախաձեռնեցինք Orange Կինոն, որը մեր բաժանորդներին թույլ է տալու միշտ երկուսով գնալ կինո: Մեր նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր բաժանորդների, և հատկապես երիտասարդ բաժանորդների համար ֆիլմի տոմսի գինը կարող է խոչընդոտ դառնալ իրենց հետաքրքրող ֆիլմերը դիտելու համար: Այսուհետ գինն այլևս խոչընդոտ չէ», ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Ծառայությունից կարող են օգտվել Orange Խոսենք, Ամեն ամիս և Բիզնես ծառայությունների բաժանորդները շաբաթվա ցանկացած օր` օրական մեկ անգամ: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել kino բառը 5555 կարճ համարին, ստանալ ծածկագիրը, որի ժամանակ բաժանորդի հաշվից կգանձվի 1500 դրամ, այնուհետև նույն օրն իսկ ծածկագիրը ներկայացնել Երևանի Մոսկվա կամ Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոնների տոմսարկղ և ստանալ այդ օրը ցուցադրվող ցանկացած ֆիլմի երկու տոմս: Orange Խոսենքի բաժանորդները ծառայությունից օգտվելու համար պետք է հաշվին ունենան նվազագույնը 2000 դրամ:

Երևանում Orange Կինոն երդեն հասանելի է Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդների համար, իսկ Գյումրիում այն կմեկնարկի հաջորդ շաբաթ:

Orange Կինոյի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք kino.orangearmenia.am:

Այս խորագրի վերջին նյութերը