Լրահոս

02.03.2011 10:04


Միխայիլ Գորբաչովը նշում է իր 80–ամյակը

Միխայիլ Գորբաչովը նշում է իր 80–ամյակը

Մարտի 2-ին ԽՍՀՄ առաջին և միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը կնշի իր 80–ամյակը։ Հոբելյանի նախօրեին Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը հրապարակել է հարցման տվյալները, թե ինչպե՞ս են Ռուսաստանի քաղաքացիները վերաբերվում քաղաքական այդ գործչին։

Այսպիսով, կրճատվել է այն մարդկանց թիվը, որոնց Գորբաչովը նյարդայնացնում է (2001թ. 30%–ի փոխարեն 2011թ.՝ 20%) և հակակրանք առաջացնում (9%–ից իջել է 5%)։ Միևնույն ժամանակ, ավելի քիչ տարածում է ստացել համակրանքի զգացումը (16%–ից 5%) և հարգանքն այդ գործչի նկատմամբ (15%–ց 10%)։

Առաջին գիծ է մղվել Գորբաչովի նկատմամբ անտարբերությունը (25%–ից 47%)։

Այս խորագրի վերջին նյութերը