Լրահոս

31.01.2020 17:25


Արագածոտնի մարզում Mitsubishi-ն մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում

Արագածոտնի մարզում Mitsubishi-ն մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Mitsubishi մակնիշի 35 ZO 560 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում՝ քարերի վրա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները վարորդի կինն ու երեխան են:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը