Լրահոս

03.02.2020 11:25


Տավուշի մարզում «Նիվան» մխրճվել է КрАЗ-ի մեջ, 3 վիրավորներից մեկին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Տավուշի մարզում «Նիվան» մխրճվել է КрАЗ-ի մեջ, 3 վիրավորներից մեկին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Երեկ՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-21214 մակնիշի 80 XO 100 համարանիշի և КрАЗ մակնիշի 15 ԼԼ 673 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից Աշոտ Սարուխանյանը աշխատում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարրչությունում՝ որպես ավագ-օպերլիազոր:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը