Հարցազրույց

07.02.2020 11:22


Որտե՞ղ է գրված, որ հարկատուները պետք է աշխատեն, իսկ ՀՀ վարչապետն էլ այդ հարկերի հաշվին գնա իր որդուն տեսակցության. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Որտե՞ղ է գրված, որ հարկատուները պետք է աշխատեն, իսկ ՀՀ վարչապետն էլ այդ հարկերի հաշվին գնա իր որդուն տեսակցության. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանի կարծիքով՝ Քարվաճառում տեղի ունեցած ՀԴՄ կտրոնի խայտառակ պատմությունից հետո ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելով՝ փորձում էին վերոնշյալ միջադեպից հանրության ուշադրությունը շեղել:

Այս մասին «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Միհրան Հակոբյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նման քայլերով պարզապես տեսարան են ապահովում, Հակոբյանը պատասխանել է. «Հայաստանում շատ վաղուց տեսարանները հետաքրքիր չեն, որովհետև երկրում ահռելի խնդիրներ կան կուտակված»:

Հակոբյանի խոսքով՝ մարդիկ երկու տարի առաջ փողոց դուրս չէին եկել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն արքայավայել ապրեն. «Բա Դուք հեղափոխականնե՞ր եք, պատկերացնո՞ւմ եք՝ Տրոցկին, Ստալինը նստեին ու քննարկեին իրենց հավելյալ աշխատավարձի հարցը»:

Միհրան Հակոբյանը հռետորական հարց է բարձրացնում. «Պարոն վարչապետ, էդ ավտոշարասյունով, որ գնացել էիր որդուդ տեսնելու, իսկ էդ բենզինի փողն ո՞վ է վճարել: Էդ որտե՞ղ է գրված, որ Հայաստանի հարկատուները պետք է աշխատեն, իսկ ՀՀ վարչապետն էլ այդ հարկերի հաշվին գնա իր որդուն տեսակցության»:

Խոսելով Ռուբեն Հայրապետյանի բավականին կոշտ արտահայտությունից՝ երբ նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գալու է ժամանակ ու ինքն է փռելու ասֆալտին, իր ոտքերն էլ մաքրի իրավապահների վրա, Միհրան Հակոբյանն ասել է. «Բա ի՞նչ էիք սպասում: Մարդուն ապօրինի ձևով բերման էին ենթարկել, դրանից հետո ուզում էիք նա ասեր՝ շնորհակալությո՞ւն»:

Միհրան Հակոբյանը կարծում, որ արժանապատվությունն ու ինքնասիրությունը ոտնահարված մարդիկ ամեն ինչ էլ կարող են ասել. «Մի բան էլ՝ էդ «մոդան» ո՞վ է բերել: Դուք տեսնում ե՞ք երկրի վարչապետն ինչպես է խոսում»:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Միհրան Հակոբյանն ասել է. «2005թ. ՍԴ բարեփոխումների ժամանակ հայտարարում էին, որ Քոչարյանը հավերժացնում է իր իշխանությունը, այսօր Քոչարյանը քաղբանտարկյալ է: Հիմա էլ ասում են՝ Հրայր Թովմասյանը գրել է սահմանադրություն Սերժ Սարգսյանի ու իր իշխանության հավերժության համար, բայց երեկ ՀՀԿ-ականները ոստիկանության դիմաց էին: Այս ամենն աբսուրդ է»:

Միհրան Հակոբյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին, երբ չէր մասնակցում ՍԴ բարեփոխումների «ՈՉ»-ին, նա հեռատես էր և տեսնում էր, որ այս Սահմանադրությունն իրեն է ծառայելու:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը