Լրահոս

15.02.2020 10:50


Վայոց Ձորի մարզում ճակատ-ճակատի բախվել են Niva-ն ու ВАЗ 21010-ը

Վայոց Ձորի մարզում ճակատ-ճակատի բախվել են Niva-ն ու ВАЗ 21010-ը

Փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 21-ամյա Ռազմիկ Հ.-ի վարած ВАЗ 21010 մակնիշի 31 ՍՏ 010 համարանիշի և 30-ամյա Նարեկ Շ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 01 MX 707 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Այս խորագրի վերջին նյութերը