Լրահոս

04.03.2011 17:20


Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները դժգոհում են

Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները դժգոհում են

ՀՀ կառավարության N 161 որոշման համաձայն՝ մարզպետարանները շարունակում են իրականացնել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների հաշվառման գործընթացը՝ մաքսազերծման համար անտոկոս վարկեր տրամադրելու նպատակով: Կառավարության այս քայլը՝ անտոկոս վարկի տրամադրումը, Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների կարծիքով՝ նույն է, թե կառավարությունն իր մի գրպանից մյուս գրպանը դրամ է տեղափոխում, և մեքենատերերին ստիպում լցնել իր առաջին գրպանը:

Շիրակի մարզպետարանից փոխանցել են, որ մարզում հաշվառված է վրացական պետհամարանիշերով 657 մեքենա, որից 586-ը, ըստ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի, համապատասխանում է անտոկոս վարկեր ստանալու պահանջներին: «Անցած 5 օրերի ընթացքում 361 ավտոմեքենայատերեր են եկել– հաշվառվել, ծանոթացել վարկերի տրամադրման կարգին, իսկ 24-ը վարկ ստանալու համար պայմանագիր է կնքել»,-ասել է Ալբերտ Մարգարյանը:

Վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները միաժամանակ դժգոհում են, որ նախ վարկի տրամադրման ժամկետն է կարճ՝ ընդամենը 6 ամիս, հետո էլ Հայաստանում մաքսազերծումն է անհամեմատ թանկ հաճույք: Գուրգեն Ասատուրյանն իր անձնական մեքենան Վրաստանից գնել է 1000 դոլարով ու այս երկու օրերի ընթացքում հետաքրքրվել–պարզել է, որ նույնքան գումար իրեն պետք է մեքենան մաքսազերծելու համար:

Վրաստանում մաքսազերծման համար ընդամենը 20 հազ. դրամ եմ վճարել, ու հիմա փաստի առաջ եմ կանգնել՝ գումար չունեմ։ Իսկ եթե կառավարության առաջարկած տարբերակից օգտվեմ, ստիպված մեկնելու եմ արտագնա աշխատանքի, որ վարկի գումարը փակեմ,-ասել է Գուրգեն Ասատրյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը