Լրահոս

04.03.2011 17:21


Իրաքում բողոքի ցույցեր են տեղի ունենում

Իրաքի շատ քաղաքաներում, չնայած անվտանգության միջոցառումների ուժեղացմանն ու տեղաշարժվելու արգելքին, հակակառավարական ցույցեր են տեղի ունենում։ Այս մասին հաղորդում է «Interefax» գործակալությունը։

Բաղդադի կենտրոնում է հավաքվել մի քանի հարյուր մարդ, ովքեր պահանջում են բարելավել կառավարության գործունեությունը, բարձրացնել աշխատավարձերը և ուժեղացնել պայքարը կաշառակերության դեմ։ Մոտ հազար մարդ էլ հավաքվել է Բասրա քաղաքում։

Իրաքի կառավարությունը հանրահավաքների ժամանակ ուժեղացրել է անվտանգության միջոցառումները։ Մասնակիցների խոսքերով՝ հավաքների անցկացման վայրերում ճանապարհներին տեղադրվել են հատուկ կետեր, որտեղ ստուգվում է, թե արդյոք ցուցարարների մոտ զենք կա՞։ Միևնույն ժամանակ, ցուցարարներն իրենք են անվտանգության ապահովման միջոցառումներ ձեռնարկել։

Բաղդադի շիաների Մադինա–Սադր թաղամասում ընդդիմությունը հանձնաժողով է ստեղծել հրապարակի մուտքի մոտ ցուցարարներին ստուգելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը