Լրահոս

13.01.2011 17:21


Միջադեպ պահակակետում

Հունվարի 11-ին, ժամը 12.50-ին, 1972 թ. ծնված Հայկ Խ.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 5-ի առավոտյան Աբովյան-Արզնի ճանապարհի 1,5-րդ կմ-ին գտնվող գործարանի պահակակետում իրեն ծեծի են ենթարկել ոմն Գրիշա, նրա որդին և Արզումանը, պատճառել մարմնական վնասվածքներ և հափշտակել իր  «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Կոտայքի բաժնի և քննչական բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Գրիշան 1957 թ. ծնված Գրիշա Ա.-ն է, Գրիշայի որդին' 1984 թ. ծնված Արթուր Ա.-ն, իսկ Արզումանը' 1975 թ. ծնված Արզուման Ա.-ն:

Արզուման Ա.-ն և Գրիշա Ա.-ն ձերբակալված են:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը