Լրահոս

09.03.2011 15:02


Ինչո՞ւ «Ժառանգության» հետ կապված միջադեպերին Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չի լինում

Ինչո՞ւ «Ժառանգության» հետ կապված միջադեպերին Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա չի լինում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հայտարարել է, թե մարտի 3–ին ՀՀ կառավարության շենքի մոտ բացօթյա առևտրով զբաղվողների բողոքի գործողության ժամանակ ոստիկանների հետ «Ժառանգության» ներկայացուցիչների բախումների պատճառը հենց ոստիկաններն են՝ իրենց վարքով։

Ռոբերտ Մելքոնյանն ու փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը մոտենում են Անահիտ Բախշյանին և ասում, որ նա հայհոյել է կառավարությանը, որից հետո նրանք թուրքերեն լեզվով, չգիտես ինչու, հայհոյանքներ են տեղում կանանց հասցեին,–ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը երբևէ ներկա չի լինում «Ժառանգության» ներկայացուցիչների հետ կապված միջադեպերին՝ Ստեփան Սաֆարյանն ասել է, թե պարտադիր չէ, որ բողոքի գրծողություններին կուսակցության բոլոր ներկայացուցիչները  ներկա լինեն։ Բացի դա, նա հավելել է, թե մարտի 3-ի միջադեպը իրենց կուսակիցների համար էլ է անակնկալ եղել, և իրենք էլ պատահաբար են հայտնվել այնտեղ։

Ստեփան Սաֆարյանը նաև տեղեկացրել է, թե մարտի 3–ի միջադեպի հետ կապված՝ իրենք այսօր հաղորդում են ներկայացնելու Հատուկ քննչական ծառայությանը, գլխավոր դատախազությանն ու իրավապահ մյուս մարմիններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը