Լրահոս

10.03.2011 10:49


Ռուսաստանի մայրաքաղաքում 79 միլիարդատեր է բնակվում

Ռուսաստանի մայրաքաղաքում 79 միլիարդատեր է բնակվում

«Forbes» ամսագրի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանշային ցանկում Մոսկվան զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ այնտեղ բնակվող դոլարային միլիարդատերերի ամենամեծ քանակով։

Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի մայրաքաղաքում 79 միլիարդատեր է բնակվում։ Երկրորդ հորիզոնականում Նյու Յորքն է, որտեղ 58 հարուստ է բնակվում։ Ընդհանուր առմամբ, աշխարհում 1209 միլիարդատեր կա։

Աշխարհում ամենահարուստ մարդը երկրորդ անգամ ճանաչվել է մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմը։ Վերջին տարում նրա կարողությունն ավելացել է 20,5 միլիարդով՝  հասնելով 74 մլրդ դոլարի։

Երկրորդ հորիզոնականում է «Microsoft»–ի ղեկավար Բիլ Գեյթսը։ Նրա եկամուտներն ավելացել են ընդամենը 3 մլրդ–ով և կազմում են 53–56 մլրդ դոլար։

Երրորդ հորիզոնականը ևս անփոփոխ է մնացել. այն զբաղեցնում է ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 50 մլրդ դոլար կարողությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը